Լե Պենը զանգել է Մակրոնին և ճանաչել իր պարտությունը. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարող Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը ջերմ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդել է Էմանուել Մակրոնի շտաբը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Figaro» թերթին:
Թերթի տվյալներով՝ Մարին Լե Պենը ճանաչել է իր պարտությունը նախագահական ընտրությունում:
Ավելի վաղ հայտին էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցնում իր մրցակից Մարին Լե Պենից: Նա հավաքում է ձայների 65.5-ից 66.1%-ը:
Ֆրանսիացի փորձագետներն իրենց հերթին վստահ են, որ Մարին Լե Պենը ի սկզբանե ոչ մի շանս չուներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Wikileaks»-ը հայտնել է, որ Բարաք Օբաման, լինելով ԱՄՆ նախագահի պաշտոնին, խառնվել է Ֆրանսիայի նախընտրական մրցավազքին՝ հօգուտ «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի: