ԱՄՆ-ի գաղտնի ինքնաթիռը 700 օր տիեզերքում լինելուց հետո վերադարձել է Երկիր մոլորակ
«X-37B Orbital Test Vehicle-4» փորձարկումներ անող օրբիտրալ ինքնաթիռը վերադարձել է Երկիր մոլորակ գրեթե երկու տարի Տիեզերքում լինելուց հետո: Այս մասին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հաղորդել են թվիթթերյան պաշտոնական էջում: Այս մասին գրում է «Аргументы и Факты»-ն:
Ինքնաթիռը Տիեզերքում է եղել 700 օր: Այսօր այն վայրէջք է կատարել Քենեդիի տիեզերական կենտրոնի տարածքում: Վայրէջքը բարեհաջող է անցել: Պենտագոնը չի բացահայտել առաջադրանքներն ամբողջապես, որոնք իրականացրել է «X-37B»-ը:
Հայտնի է, որ այն պետք է մասնակցեր իոնային շարժիչ ստեղծելու ծրագրի փորձարկումներին, ինչպես նաև հետազոտեր Տիեզերքում նյութերի փոփոխությունները:
Փորձագետների կարծիքով՝ ինքնաիթռը կարող է լինել ինքնաթիռ-հետախուզողի նախատիպը: