Օբաման խառնվել է Ֆրանսիայի նախընտրական մրցավազքին. «Wikileaks»
«Wikileaks»-ը հայտնել է, որ Բարաք Օբաման, լինելով ԱՄՆ նախագահի պաշտոնին, խառնվել է Ֆրանսիայի նախընտրական մրցավազքին՝ հօգուտ «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի: Այս մասին հաղորդվել է կազմակերպության թվիթթերյան հաղորդագրությունում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Օբաման խառնվել է ֆրանսիական ընտրություններին ու աջակցել Մակրոնին՝ նախապես հրահանգներ տալով հետախուզության կենտրոնական կառավարմանը գողանալ կողմերի ծրագրերը»,- նշվում է հրապարակման մեջ:
Այսօր ավելի վաղ «Wikileaks»-ը հայտնել էր, որ Մակրոնի շտաբի՝ համացանցում հրապարակված նամակագրության մեջ ինը անգամ հիշատակվում է ռուսական ընկերության աշխատակցի անունը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է այն ընկերությանը, որը «լիցենզիա էր ստացել պետական գաղտնիքների պաշտպանության գործունեություն ծավալելու համար»: