Լավրովն արձանագրում է ՆԱՏՕ-ի ծրագրերի ձախողումը
ՆԱՏՕ-ն փորձում է երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի հետ այն բանից հետո, երբ դաշինքի պլանները՝ Ուկրաինայի հարցով, ձախողվել են: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«ՆԱՏՕ-ում նեղացել են, որ իրենց ծրագիրը՝ Ուկրաինան լիովին իրենց ազդեցության գոտի մտցնելու և Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքում ներառելու հարցով. ձախողվել են»,- նշել է դիվանագետը: Նրա խոսքով՝ դրա համար ՆԱՏՕ-ի անդամները «սառեցրել են ամեն ինչ, ինչ իրենց միավորում էր, այդ թվում՝ հակաահաբեկչական պայքարը»:
Լավրովը պարզաբանել է, որ այժմ դաշինքի անդամները ստիպված են հաղթահարել «ագրեսիվ փոքրամասնության» հակաճառումը Մոսկվայի հետ երկխոսությունը վերականգնելու հարցում: Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, սակայն «կխոսի միայն իրավահավասարության և հետաքրքրությունների փոխադարձ հարգանքի հիման վրա»: