Քաղաքականացված լոգանքի գելեր՝ Փարիզում
Մակրոնի և Լե Պենի ծաղրանկարներով շշեր են հայտնվել Փարիզի վաճառքի կետերում:
Փարիզի խանութներում արտասովոր ապրանք է հայտնվել: Դրանք ֆրանսիացի քաղաքական գործիչների երգիծանկարներով լոգանքի գելեր են, այդ թվում՝ այսօրվա գլխավոր հերոսների՝ Էմանուել Մակրոնի և Մարին լե Պենի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մաքրող միջոցի շշի վրա հայտնվելու պատվին է արժանացել նաև Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նոր արտադրանքի վրա ուշադրություն են դարձրել տեղի բնակիչները:
«Փարիզում նույնիսկ լոգանքի գելն է քաղաքականացված»,- գրել է օգտատերերից մեկը: