Անդրծովյան տարածքներում ապրող ֆրանսիացիները նախընտրել են Մակրոնին
Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի անդրծովյան շրջաններում հաղթանակ է տանում: Այս մասին գրում է «interfax.ru»՚ հղում տալով «Le Soir» թերթին:
Թերթի հավաստի աղբյուրների պնդմամբ, նման արդյունքը զարմանալի չի, քանի որ անդրծովյան հատվածները նախընտրում են Մակրոնին:
Ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ արգելվում է նախնական արդյունքների հրապարակումը, Բելգիայում թույլատրվում է մինչև վերջնական արդյունքները կանխատեսումներ անել:
Ֆրանսիայում անցկացված վերջին հացումների արդյունքում Մակրոնի օգտին քվեարկողները կազմում էր 63%, իսկ Լը Պենի օգտին՚ 37%: