Ջենիֆեր Էնիսթոնի հարսանիքը հետաձգվել է
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը և իր սիրելին որոշել են հետաձգել իրենց հարսանիքը: Նրանք հանդիպում են մոտ 2 տարի: «Daily News»-ի հաղորդմամբ նրանք փոխանակվել են հարսանեկան մատանիներով, իսկ Էնիսթոնը նույնիսկ հարսանեկան զգեստ է պատվիրել: Հարսանիքի և հարաբերությունների մասին խոսակցություններ այժմ չկան: Զույգը չի շտապում օրինականացնել հարաբերությունները:
Ինչպես հայտնի է Էնիսթոնին հաջողություն է բերել «Ընկերներ» ֆիլմը: Նա 2000 թ. ամուսնացել է Բրետ Փիթի հետ, սակայն 5 տարի անց նրանք բաժանվեցին: