Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախ է մեկնել
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին։
ՀՀ նախագահը Արցախ է մեկնել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25- ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում։