Ընտրությանը մասնակցել է ֆրանսիացիների 28 տոկոսից ավելին
Ֆրանսիայում ընթացող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը ժամը 12-ի դրությամբ կազմում է 28,23 տոկոս: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՚ հղում տալով երկրի ՆԳ նախարարության պաշտոնական տվյալներին:
Տվյալները վկայում են, որ ֆրանսիացիներն պասիվ են քվեարկում՝ երկար տարիներ շարունակ առաջին անգամ երկրորդ փուլում մասնակցությունն ավելի ցածր է, քան առաջինում՝ երկու շաբաթ առաջ կեսօրին մասնակցությունը կազմում էր 28,54 տոկոս: