Ֆրանսիացիները կորցրել են կառավարության հանդեպ ունեցած վստահությունը (տեսանյութ)
Այսօր Ֆրանսիայի քաղաքացիները ընտրում են ապագա նախագահին: Այս մասին գրում է «izvestia.ru»-ն:
Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են Լը Պենը և Մակրոնը:
Ընտրությունների օրը, «Իզվեստիա»-ն զրուցել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի անդամ Ժան-Լյուկ Մելենչոնի հետ, ով խոսել է Ֆրանսիայի և Ռուսաստանի ապագա հարաբերությունների, պատճառների մասին իր՚ ընտրություններին չմասնակցելու, միգրացոին հարցերի լուծման և այլնի մասին:
«Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները առավել կարևոր են հինգերորդ հանրապետություն պատմության մեջ: Ինչ վերաբերում է այսօրվան՚ երկիրը գտնվում է մի խաչմերուկում, որ Ֆրանսիան պետք է ընտրություն կատարի երկու հնարավոր սցենարների միջև, որոնք առաջարկում են թեկնածուներ: Մարին Լը Պենը չի տեսնում երկիրը Եվրոպական միությունից դուրս: Էմանուել Մակրոնը, իր հերթին, կողմ է ամբողջությամբ հակառակ տեսակետին: Նա ուրախ է տեսնել Ֆրանսիան ԵՄ-ի կազմում: Այսպիսով, երկիրը բառացիորեն բաժանվել է երկու հակադիր ճամբարների»,- ասել է քաղաքական գործիչը: