Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 5 ռումբ է հայտնաբերվել
Գերմանիայի Հանովեր քաղաքից իշխանությունները ստիպված տարհանել են շուրջ 50 հազար մարդու: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Նման որոշում կայացնելու պատճառը եղել է այն, որ անհրաժեշտություն է առաջացել վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 5 ռումբերը:
Ռումբերի վնասազերծումը սկսվել է այսօր առավոտյան և կտևի մինչև երեկո:
«Հանովեր քաղաքը հանդիսացել է պատերազմի ամենաակտիվ գործողությունների վայրը»,- ասել է փրկարարական ծառայության մամլո քարտուղարը:
Միևնույն ժամանակ տարհանումը տեղական իշխանությունների կողմից կազմակերպվել է որպես էքսկուրսիա երեխաների և մեծահասակների համար: Այդ ընթացքում նրանք կհասցնեն այցելել մի շարք թանգարաններ և զբոսաշրջային վայրեր: