«WikiLeaks»-ը հայտարարել է, որ Մակրոնի շտաբի նամակներում հիշատակվում է ռուսասկան ընկերության աշխատակցի անուն
«WikiLeaks» կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի համացանց արտահոսած նամակագրության մեջ 9 անգամ հիշատակվում է ռուսական ընկերության աշխատակցի անունը: Այս մասին գրում է «interfax.ru»-ն:
«Անվտանգության ոլորտում ռուսական կառավարության աշխատակցի «Էվրիկա» անունը 9 անգամ հայտնվում է արտահոսած արխիվի տվյալներում»,- կազմակերպությունը հայտնել է «Twitter»-ի իր միկրոբլոգում: Հրապարակված աղյուսակում ամսաթվերով նշված է ոմն Ռոշկա Գերոգի Պետրովիչ:
«Wikileaks»-ը նշում է, որ խոսքը ընկերության մասին է, որը «Անվտանգության դաշնային ծառայությունից պետական գաղտնիքի պաշտպանության գործունեության լիցենզիա է ստացել»: «Էվրիկայի» կայքում նշված է, որ 1990 թվականից հաշվիչ տեխնիկա է արտադրում, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուծումների խոշոր մատակարար է: Նրա մշտական հաճախորդների թվում են ԱԳՆ-ն, Տնտեսական զարգացման նախարարությունը, Մաքսային դաշնային ծառայությունը, Կենտրոնական բանկը, Պետական թմրավերահսկողությունը, Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամը, Հաշվիչ պալատը եւ այլն: