Պարզվել է Մայքլ Ջեքսոնի աղջկա ինքնասպանության պատճառը
Մայքլ Ջքսոնի 15-ամյա աղջիկը' Փերիս Ջեքսոնը մի քանի օր առաջ ինքնասպանության փորձ էր արել:
Ինքնասպանության դիմելու ցանկությունը Փերիս Ջեքսոնի մեջ առաջացել էր այն բանից հետո, երբ լսել էր, որ ինքն ու իր ավագ եղբայրը տարբեր կենսաբանական հայրեր ունեն:
Փերիսի ընկերուհիներից մեկի խոսքով' Փերիսը իր ողջ կյանքի ընթացքում վստահ է եղել, որ իր սիրելի ավագ եղբայրը' Փրինս Մայքլ Ժոզեֆ Ջեքսոնը իր հարազատ եղբայրն է:
Բրիտանացի լրագրողների խոսքով' աղջիկը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ իր եղբայրը իր արյունակից եղբայրը չէ:
Հոգեբանների խոսքով' մի քանի օր բուժումից ու խոսելուց հետո նոր Փրիսը սթափվել է, նրա վրա մեծ ազդեցություն է թողել անսպասելի նորությունը: