ԵՄ-ում կա բռի փոքրամասնություն. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպական միությունում միտում է եղել հեռու մնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում գաղափարայնացված և քաղաքականացված մոտեցումներից: Այս մասին գրում է «Izvestia.ru»-ն:
«Որոշ եվրոպական և արևմտյան երկրներ փորձում են վեր դասել իրենց երկրների տնտեսական շահերը իրենց քաղաքացիներից»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵՄ-ում կա «բռի փոքրամասնություն», որը հետևողականորեն բողոք է բարձրացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման դեմ:
«Նրանք ունեն մի դիրքորոշում, որով կտրականապես դեմ են ցանկացած հարաբերությունների Ռուսաստանի հետ լավացման, կան նաև մարդիկ, ովքեր կողմ են մեզ հետ հարաբերությունների լավացմանը ուղղված քայլերին այս փակուղուց դուրս գալու համար», - հայտարարել է Սերգեյ Լավրովը: