Ալյասկայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի հարավ-արևմուտքում: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժը գրանցվել է ժամը 04.25-ին: Երկրաշարժ էպիկենտրոնը գնժտնվում է Կոհոյից 28 կմ հարավ-արևմուտք, 64 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդվում:
Վերջին շաբաթվա ընթացքում Ալյասկայի և Կանադայի սահմանին մի քանի երկրաշարժեր են գրանցվել 6.2-ից 6.5 բալ ուժգնությամբ: