Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլի համար ողջ երկրի տարացքում բացվել են ընտրատեղամասերը: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Սպասվում է, որ ընտրատեղամասերի մեծ մասը կփակվեն տեղական ժամանակով ժամը 19:00-ին, սակայն որոշ մեծ քաղաքներում դրանք մեկ ժամ ավել կաշխատեն:
Հիշեցնենք, որ նախագահի երկու թեկնածուներ Մարին Լը Պենը և Էմանուել Մակրոնը են անցել երկրորդ փուլ:
Ֆրանսիայի քաղաքացիները կարող են քվեարկել 66 հազար 546 ընտրատեղամասերում։ Ընտրությունների խաղաղ ընթացքը ապահովելու են 50 հազար ոստիկանները։
Ցանկացած տեղեկատվություն հրապարակելը ընտրությունների արդյունքների մասին արգելվում է մինչև ընտրատարածքների փակվելը: Օրենքը խախտելու դեպքում տուգանքը կազմելու է 75 հազար եվրո:
Ֆրանսիայում նախագահը ընտրվում է գաղտնի համընդհանուր քվեարկությամբ և երկիրը կառավարելու է 5 տարի ժամկետով: Նույն նախագահը կարող է ընտրվել 2 անգամ անընդմեջ: