Աշխարհում յուրաքանչյուր 30 վարկյանը մեկ վաճառվում է Chanel №5-ը.փաստեր Շանելի մասին
Կոկո Շանելը շատ է սիրել գրպաններ: Նա գտնում էր, որ կանանց հագուստին պակասում է այս մանրուքը: Նա տղամարդկանց զգեստից գրպանները տեղափոխեց աղջիկների համար նախատեսված զգեստների ու աքսեսուարների վրա:
Սկզբում Կոկոն իր գործը սկսել է որպես նախասիրություն» Նա ստեղծում էր գլխարկներ, որոնք ավելի ուշ գրավեցին կանանց սրտերը:
Մինչ հայտնի լեգենդ դառնալը' Կոկոն հասարակ վաճառողուհի էր կտորեղենի խանութում:
Կոկոն առաջինն էր, որ իր զգեստների գովազդման համար օգտագործեց հայտնիների կերպարները: Դրանից հետո ասռղերը դառնում էին Շանելի դեմքը:
Արևայրուքն էլ նրա շնորհիվ է դարձել մոդայիկ: Իրականում դա շատ պատահական է եղել: 1923թ. Կոկոն հանգստանալիս այրվել է: Երբ հայտնվում է Կաննում, բոլորը կարծում են, որ դա նոր տենդենց է:
5-ը նրա սիրած թիվն է եղել: Միգուցե նա սնահավատ է եղել, սակայն կյանքւոմ շատ բաներ կապված էին հենց այս թվի հետ: Իսկ Chanel №5-ը թվով հինգերորդ բույրն էր, որը դուր է եկել Կոկոյին բույրը ստեղծելիս:
Այն հանրությանն է ներկայացվել 1921թ. մայիսի 5-ին:
Աշխարհում յուրաքանչյուր 30 վարկյանը մեկ վաճառվում է այս օծանելիքը:
Կոկոն երբեք չի ամուսնացել: