Լը Պենը և Մակրոնը շների կերպարանքով (լուսանկար)
Ֆրանսիական «Charlie Hebdo» սատիրիկ պարբերականը նախագահի թեկնածուներ Մարին Լը Պենին և Էմմանուել Մակրոնին պատկերել է շների տեսքով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Մակրոնը ներկայացել է պուդելի տեսքով¸ ով ասում է. «Մարին¸ տեղդ»: Նրա ետևից վազում է բուլդոգը, ով նման է Լը Պենին: Նկարի ներքևում ստորագրություն է` Մակրոնը Ելիդեյան դաշտերում:
Նշենք¸ որ պարբերականը առաջին անգամը չէ¸ որ անդրադառնում է նախագահակ ընտրություններին: Ավելի վաղ Charlie Hebdo-ն պատկերել էր Մակրոնին և նրա կնոջը¸ ով ասում է . «Հագիր քո ջրակայուն վերարկուն¸ փիսիկս»: