Որոշ փողոցներում երթևեկությունը փակ կլինի
Երևանի քաղաքապետարանի լրատվության ծառայությունը հայտնում է, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` երթևեկությունը որոշ ճանապարհահատվածներում փակ կլինի:
«Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորվածմայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում: