Հղի Բեյոնսեին մեղադրում են շուրթերը մեծացնելու մեջ (լուսանկարներ)
Երգչուհի Բեյոնսեն իր էջում հրապարակել է լուսանկար` մոտիկից ցուցադրելով իր սպորտային վերնաշապիկի գրությունը: Լուսանկարում երևում են նաև երգչուհու շրթունքները: Որոշ օգտատերեր արձագանքել են հրապարակմանը՝ գրելով, որ 35-ամյա երգչուհին պատրաստվում է երկվորյակների ծնունդին` ավելացնելով շրթունքները հղիության ընթացքում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Բեյոնսեի մամուլի խոսնակ Իվետ Նոել Շուրը կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել` հերքելով շրջանառվող լուրերը երգչուհու շրթունքների պլաստիկ վիրահատության վերաբերյալ:
«Ի՞նչ կարող եք իմանալ հղիության ընթացքում կնոջ մարմնի փոփոխությունների վերաբերյալ: Խնդրում եմ ասացեք ինձ: Դուք գիտե՞ք, որ հղիության ըթացքում կարող է մարմնի քաշը ավելանալ, իսկ արյան շրջանառության հետ կապված կարող է մարդը ուռել:
Դուք գիտեք, որ հաճախ առաջանում են այտուցվածություններ: Գիտե՞ք արդյոք, որ կարող է ազդել խոսքի և ծամելու կարողության վրա: Բայց դրանք այն զոհողություններն են, որի շնորհիվ ծնվում է գեղեցիկը և ընդդեմ որի հայտնվում են ատելությունն ու նախանձը: Ես ոչինչ չեմ ասել Բեյոնսեի առաջին հղիության ժամանակ, երբ դուք փորձում էիք ահաբեկել նրան: Դուք ամենադժբախտն եք, գնացեք խանութ, որտեղ վաճառում են երջանկություն, որովհետև դու ունեք դրա անհրաժեշտությունը». -ասել է Իվետը օգտատերերին: