Ժաննա Ֆրիսկեի քույրը հրապարակել է ընտանեկան եզակի լուսանկար
Ժաննա Ֆրիսկեի մայրը` Օլգա Վլադիմիրովնան, իր ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում` ամուսնու և կրտսեր դստեր հետ: Երգչուհու քույրը «Instagram»-ի իր էջում հրապարակել է լուսնակար մոր ծննդյան տարեդարձից: Լուսանկարում Վլադիմիր Կոպիլովը նրբորեն համբուրում է կնոջը` երջանիկ հայացքով: Այս մասին գրում է Teleprogramma.pro-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականին մահացել է Օլգայի և Վլադիմիրի ավագ դուստրը` Ժաննա Ֆրիսկեն, գլխուղեղի քաղցկեղից: