Ռիտա Սարգսյանը կհոգա հնգյակ ունեցած ընտանիքի երեխաների 1 տարվա սննդի հարցը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակ երեխաներից յուրաքանչյուրին ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ:
Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան: