Շաուրմայի դեմ պայքար՝ Վենետիկում
Վենետիկի իշխանություններն արգելել են շաուրմայի փողոցային առևտրի նոր կետեր հիմնել, ինչպես նաև սահմանափակել են առևտրի կետերի քանակը, որտեղ կարելի է ձեռք բերել այն: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Guardian» թերթին:
Ուժի մեջ մտած օրենքը, որը թույլ չի տալիս նոր կետեր հիմնել շաուրմա վաճառելու համար, ուղված է քաղաքի մշակութային ժառանգության պահպանությանը:
«Մենք մտադիր ենք սահմանափակել գործունեության տեսակները, որոնք անհամատեղ են Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման հետ»,- հայտնել է քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի ղեկավար Պաոլա Մարը:
Ամեն տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Դա ուժեղ ազդեցություն է ունենում քաղաքի վրա, ինչն էլ հաշվի առնելով՝ տեղի իշխանությունները տարբեր միջոցներ են կիրառում Վենետիկի ունիկալությունը և առանձնահատկությունները պահպանելու համար: