Թրամփի դեմ դատական հայցերի թիվը 86-ով շատ է նախորդ 3 նախագահների ցուցանիշից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարության դեմ նրա ղեկավարման առաջին 100 օրերի ընթացքում ներկայացվել է 134 դատական հայց երկրի դաշնային դատարանում: Այս ցուցանիշը 86-ով շատ է, քան նույն ժամանակահատվածում Թրամփին նախորդած երեք նախագահների դեմ՝ միասին վերցրած: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ամերիկյան «Boston Globe» թերթին:
Թերթի հաշվարկներով՝ նախագահության առաջին 100 օրերի ընթացքում Ջորջ Բուշ-կրտսերի դեմ ներկայացվել է 7 դատական հայտ, Բիլլ Քլինթոնի դեմ՝ 15, Բարաք Օբամայի դեմ՝ 26 հայց:
Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված բողոքների 80%-ը վերաբերում է իմիգրացիոն ռեժիմի կոշտացմանը, բանտարկյալների պայմաններին: Դատական հայցերի թվով առաջատարը Նյու Յորք նահանգն է՝ 23 հայտ, նրան հաջորդում են Ֆլորիդան՝ 17, Վաշինգտոնը՝ 15 և Կալիֆոռնիան՝ 11 հայց: