Ռուսաստանն ԱՄՆ-ին թույլ չի տա վերահսկել իրենց նավահանգիստները
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտնել է, որ Մոսկվան Վաշինգտոնին թույլ չի տա վերահսկել ռուսական նավահանգիստները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, սենատորը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրենքի նախագիծը՝ Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող առևտրային պատժամիջոցներն ուժեղացնելու մասին, որում կա պահանջ Հեռավոր Արևելքի ռուսական նավահանգիստների վերահսկման մասին, խայտառակություն է համարում:
Նա այդ փաստաթուղթն անվանել է միջազգային իրավունքի նորմերի խախտում և օրենսդրական մակարդակով ինքնիշխան պետության գործերի միջամտություն:
Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ ամերիկացի կոնգրեսմեններն ԱՄՆ-ին համաշխարհային կարգուկանոնի միակ բևեռն են համարում 21-րդ դարում: