ՌԴ ՊՆ-ի պատասխանը՝ ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռայմոնդ Թոմասի կարծիքն այն մասին, որ Ռուսաստանն իր երկրի համար հիմնական սպառնալիքներից մեկն է, հիմնված է «սառը պատերազմի» կարծրատիպերի վրա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Պենտագոնի գեներալների «սահմանափակ լինելը» «սառը պատերազմի» կարծրատիպերով, ինչպես նաև նրանց կողմից անվտանգության իրական սպառնալիքները չհասկանալը չպետք է զարմացնի»,- նշել է Իգոր Կոնաշենկովը:
«Մեզ հաճախ են հարցնում, թե ինչով են ռուսական հատուկ գործողությունների սպաները տարբերվում ամերիկացի գործընկերներից: Մենք միշտ ընդգծում ենք, որ ռուս սպաների գլխավոր հատկանիշը խելքն է և վճռականությունը»,- հավելել է նա: