Ուկրաինայում «գլխատել են» Լենինի արձանը
Ուկրաինայի Օդեսայի շրջանում անհայտ անձինք Վլադիմիր Լենինի արձանի վերին հատվածն առանձնացրել են: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Օդեսայի նահանգի քաղաքանման մի գյուղում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:
«Думская» թերթը ենթադրում է, որ խոսքը կարող է լինել Վլադիմիր Լենինի՝ տարածքում եղած վերջին արձանի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ողբերգության մասին, որը տեղի էր ունեցել Ուկրաինայի Գորոդեց գյուղում: Բարեկարգման աշխատանքների ընթացքում 13-ամյա տղայի վրա էր ընկել քարի կտոր, որը մնացել էր Լենինի արձանից, որն ապամոնտաժել էին ավելի վաղ: Ստացած վնասվածքներից երեխան մահացել էր: