«Ամենագեղեցիկ հանցագործը» որոնվում է Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում Հարթֆորդշիր կոմսության իրավապահ մարմինները որոնում են 18-ամյա Քեթի Քյորթիսին, ով կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ: Բրիտանացիներն աղջկան ճանաչել են «ամենագրավիչ կասկածյալը»: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Համացանցի օգտատերերը ևս գնահատել են Քյորթիսի գեղեկցությունը: «Facebook» սոցիալական ցանցում մեկնաբանություններից մեկի հեղինակը ցանկություն է հայտնել միանալ գեղեցկուհու որոնողական աշխատանքներին:
Ավելի վաղ 32-ամյա կալիֆոռնիացի բանտարկյալ Ջերեմի Միքսը, ով իր պատիժն էր կրում ապօրինի կերպով զենք պահելու համար, ստացել էր ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործի «տիտղոսը»: Փետրվարին՝ ազատ արձակվելուց մեկ տարի անց, նրա դեբյուտն էր Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթին: