Ինչ եղանակ է սպասվում մայիսի 7-9-ը. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է մայիսի 7-9-ի եղանակային պայմանների կանխատեսումների մասին.
«Մայիսի 07-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 08-ին և 09-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 08-09-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով»: