Խոշոր հեռուստաընկերությունները հրաժարվել են ցուցադրել Թրամփի մասին տեսանյութը
Ամերիկյան «ABC», «CBS», «NBS», իսկ հետո նաև «CNN» հեռուստաընկերությունները հրաժարվել են ցուցադրել Դոնալդ Թրամփի կառավարման առաջին 100 օրերի ձեռքբերումների մասին տեսանյութը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, տեսանյութում տեղի լրատվամիջոցները մեղադրվում են կեղծ լուրեր տարածելու մեջ:
Բացի այդ, տեսանյութում հեռուստաընկերությունների հաղորդավարների դեմքերը փակված են եղել «կեղծ լուրեր» գրությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաձայն «NBC News»-ի և «Wall Street Journal»-ի անցկացրած հարցումների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքի լավ ընկալումը գտնվում է 44%-ի նշաձողի վրա: Սա ամենացածր թիվն է գործող նախագահի և գործող քարտուղարության համար: