ԱՄՆ-ն 11.5 միլիարդ դոլարի զենք կվաճառի Սաուդյան Արաբիային
ԱՄՆ-ն պայմանագիր է պատրաստում Սաուդյան Արաբիային 11.5 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է «THAAD» հակահրթիռային պաշտպանության համակարգերին, ծրագրային ապահովմանը, մի շարք այլ զինամթերքների:
Պայմանագիրը նաև ենթադրում է 4 ռազմական նավի վաճառք:
Պարզաբանվում է, որ նման մատակարարումներ դիտարկում էր նաև նախորդ նախագահ Բարաք Օբամայի քարտուղարությունը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկրի իշխանությունները աջակցում են Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը: