Սթիվեն Սիգալին արգելել են մուտք գործել Ուկրաինա
Ուկրաինան արգելել է դրեասան Սթիվեն Սիգալին երկիր մտնել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Անցյալ տարի Սթիվեն Սիգալը ռուսական քաղաքացիություն է ստացել: Մինչդեռ 2014-ին դերասանը ելույթով հանդես է եկել Ղրիմում` Դոնեցկի «Ազգային Հանրապետության» դրոշների ներքո:
«Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել հինգ տարով արգելել դերասանի մուտքը երկիր», - ասվում է անվտանգության խորհրդի գերատեսչության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հայտնում է, որ այդ որոշումը կայացվել է «արտասահմանցիների իրավական կարգավիճակի» և «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքների համաձայն: