Քանյե Ուեսթը ջնջել է «Ինստագրամի» և «Թվիթերի» իր պրոֆիլները
Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը ջնջել է «Ինստագրամի» և «Թվիթերի» իր պրոֆիլները: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով USA Today-ին:
Պարբերականը Ուեսթի անհետացումը անվանել է «հանելուկային»: Նշվում է, որ ռեփերը անցյալ տարի օգոստոս ամսին արդեն հասցրել է ջնջել իր հաշիվները:
Մինչդեռ այս անգամ ռեփերի անհետացումը համընկավ Քիմի` երեխաների հագուստի հավաքածուի թողարկման հետ:
Ռեփերը դեռ չի մեկնաբանել իր անհետացումը: