Չեխիայում ավտոբուսի և եղջերուի բախման հետրանքով 5 մարդ է տուժել
Չեխիայի Գրադեց Կրալով (Պրահայից 100 կմ արևելք) քաղաքի մերձակայքում ավտոբուսը բախվել է եղջերուին, փոխանցում է «Gazeta.ru-ն»:
Ճանապարհային պատահարի ժամանակ ավտոբուսում 50 արտասահմանցի զբոսաշրջիկ է եղել: Վթարի հետևանքով ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել և ջրատարի մեջ ընկել, 5 ուղևոր վնասվածքներ է ստացել: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Մայիսի 4-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի մոտ արագընթաց ճանապարհին բախվել են 2 ավտոբուս և 4 մարդատար մեքենա: Վթարի հետևանքով աննշան վնասվածքներ են ստացել մի քանի մարդիկ՝ հիմնականում երեխաներ, որոնք գտնվել են մեքենաներից մեկի մեջ: