Թուրքական դատարանը հրաժարվել է արգելափակումից հանել «Վիքիպեդիան»
Թուրքիայի քրեական դատարանը մերժել է «Wikimedia Foundation»-ի հայցը և հրաժարվել է երկրում արգելափակումից հանել «Վիքիպեդիան»: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` բողոքարկամ հայցի մեջ նշված է, որ երկում «Վիքիպեդիայի» արգելափակումը ազատ խոսքի իրավունքի խախտում է:
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն «Վիքիպեդիան» սևացնում է Թուրքիայի վարկանիշը միջազգային հարթակներում: