Թուրքիայում ռուս զբոսաշրջուհի է մահացել
Ռուս զբոսաշրջուհի Անաստասիա Զախարովան Թուրքական հանգստավայրային Ֆեթհիե քաղքում պարաշյուտով թռիչքի ժամանակ մահացել է: Այս ամսին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով« РИА Новости»-ին:
«Այսօր ` մայիսի 5-ին Մոսկվայի ժամանակով 11:00-ին, Բաբադագ շրջանի Ֆեթհիե քաղաքում պարաշյուտիստների թռիչքի ժամանակ մահացել է ՌԴ քաղաքացի Անաստասիա Զախարովան, ծնված 1986թ: Նախնական տեղեկություններով` նա Ֆեթհիե էր ժամանել հենց անկարգով թռչելու համար: Նա կորցրել է անկարգելի վերահսկողությունը և ընկել է մեծ բարձրությունից»,- հայտնում է հյուպատոս Ալեքսեյ Շիվանովը:
Նա ավելացրել է, որ գերատեսչությունը շարունակում է պարզել դեպքի մանրամասները: