Բելառուսում տեղի է ունեցել 2017 թվականի առաջին մահապատիժը
Բելառուսում 2017 թվականի առաջինը մահապատժի ենթարկվել Գոմելի բնակիչ Սերգեյ Օստրիկովը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես հայտնում է «Весна» իրավաբանական կենտրոնը, նրա մայրը ստացել է գրություն Գոմելի մարզային ընդհանուր իրավասության դատարանից:
Անդրեյ Պլուդինը` «Իրավապաշտպաններն ընդդեմ Բելառուսում մահապատժի» արշավի համակարգողը, բացատրեց, որ հնարավոր է` սպանել են ապրիլի 13-ի 29-ը ընկած ժամանակահատվածում:
Պլուդինը նշում է, որ վերջին նամակը բանտից թվագրված է ապրիլի 13-ին, իսկ դատարանը մահապատիժը իրականցրել է ապրիլի 29-ին:
Մայրը վերջին անգամ որդուն բանտում տեսակցության է գնացել ապրիլի 5-ին:
33 ամյա Սերգեյ Օստրիկովը դատապարտվել է 2016 թվականի մայիսին բռնաբարության և երկու կանանց սպանության համար: Ցուցմունքում նա ասել է, որ ծանոթ է եղել սպանվածների հետ աշխատանքի բերումով:
Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որտեղ իրականցվում է մահապատիժ: Եվս 2 դատապարտյալ կենթարկվեն մահապատժի: