«BMW»-ն պատահաբար բացահայտել է նորացված կուպե M2-ի արտաքինը (լուսանկարներ)
Ռեսթայլինգի սպասող «BMW» մակնիշի սպորտային մեքենայի նկարները կարճ ժամանակով հայտնվել են բելգիական կայքում: Նկարները անմիջապես ջնջվել են, բայց երկրպագուները շտկել են իրավիճակը` պահպանելով նկարները: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն
Նշվում է, որ թարմացված կուպեն որևէ հատուկ նորությամբ չի առանձնանում: «BMW M2»-ի տեսքը, դատելով լուսանկարներից, փոխել է միայն անունը: Սպորտային ավտոմեքենան կունենա ամբողջովին նոր լուսարձակներ, իսկ հետնամասում կունենա հավելյալ լուսարձակներ: Այս փոփոխությունները կլինեն կուպեների և կաբրիոլետների մոտ: Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, ինտերիերում կլինի նոր մուլտիմեդիոն համակարգ:
«M2»-ը կպահպանի 3 լիտրանոց և 6 մխոց ունեցող տուրբո շարժիչի նախկին ձևը, ինչպես նաև 370 ձիաուժ շարժիչի հզորությունը:
«BMW M2»-ը Ռուսաստանում գնահատվում է առնվազն 3.69 միլիոն ռուբլի: