Թուրքական դատարանը մերժել է «Wikipedia»-ի արգելափակման հայցը
Անկարայի դատարանը մերժել է «Wikipedia» կազմակերպության վերաքննիչ բողոքը օնլայն հանրագիտարանի արգելափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Շահույթ չհետապնդող «Wikipedia» կայքի հասանելիությունը Թուրքիայում դադարեցվել է ապրիլի 29-ից:
Թուրքիայի իշխանությունների պարզաբանմամբ՝ «Wikipedia»-ն արգելափակվել է, քանի որ «ահաբեկչության դեմ պաքարին նպաստելու փոխարեն, դարձել է արատավոր երևույթների քարոզչության մի մասը»: Մասնավորապես «Wikipedia»-ն հրաժարվել է ջնջել «Անկարայի կապերը որոշ ահաբեկչական կազմակերպությունների հետ» հոդվածը:
Եթե նյութերը հեռացվեն, ապա կազմակերպության կայքը, հնարավոր է, արգելաբացվի: