Ֆրանսիայում Մարին Լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել
Մարին Լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին Ֆրանսիայի Բրետան շրջանում:
Ականատեսներից մեկը պատմել է, որ Լը Պենը գնացել է Դոլ դը Բրետան կոմունա, որտեղ նա պետք է մասնակցի մի քանի միջոցառումների, սակայն ամեն ինչ չէ, որ ընթացել է նախատեսվածի պես: Նրա ուղղությամբ սկսել են ձվեր նետել:
Նրան ձվերի տարափից փրկել են պահակախմբի անդամները: