Աշխատանքից ազատվել է Նիկոլայ Գրիգորյանը
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ազատվել է աշխատանքից:
Ինչպես հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Նիկոլայ Գրիգորյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Գրիգորյանը ոստիկանությունից ԱԻՆ է տեղափոխվել 2010 թ.-ին, իսկ որպես փրկարար ծառայության տնօրենի տեղակալ պաշտոնավարել է 2011 թ.-ի օգոստոսից: