Թուրքիայում վիրավորում են ռուս զբոսաշրջիկներին
Ուկրաինացի բլոգերը՝ «Asket» կեղծանվամբ, Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների նկատմամբ այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կողմից բացասական վերաբերմունքի մասին տեղեկություն է հրապարակել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նա ներկայացրել է ռուս ճանապարհորդուհու պատմությունը հայտնի թուրքական հյուրանոցներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին:
Կնոջ խոսքով՝ մոլդովացի զբոսաշրջիկները հրաժարվել են շփվել իր և իր ընկերների հետ՝ իմանալով, թե որ երկրից են իրենք ծնունդով: Նույն կերպ են ռուս զբոսաշրջիկներին վերաբերվել նաև Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները, ովքեր դեռ ավելի կոպիտ են եղել ճանապարհորդների նկատմամբ:
Նա հավելել է, որ այլ զբոսաշրջիկներ նաև վիրավորանքներ են արտահայտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Իսկ հյուրանոցի անձնակազմը չի հասկացել ռուսների բողոքների էությունը: