ՌԴ դեսպանությունը ծիծաղել է «The Times»-ի վրա
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը «Twitter»-ի պաշտոնական էջում կատակել ու ծիծաղել է «The Times» թերթի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դեսպանությունը հրապարակել է թերթի առաջին էջի լուսանկարը, որտեղ երևում է «Մեյը նախազգուշացնում է, որ Բրյուսելը խառնվում է մեր ընտրություններին» վերնագրով հոդվածը:
«Փա՜ռք Աստծո, այս անգամ ոչ Ռուսաստանը»,- մեկնաբանել է դիվանագիտական ներկայացուցչությունը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել էր եվրոպացի քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին ազդելու ձգտումներ ունենալու մեջ: