Լե Պենի կուսակցությունն արդեն չի հավատում նրա հաղթանակին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարները սկսել են խոստովանել, որ Մարին Լե Պենը կարող է պարտվել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում այն բանից հետո, երբ նա չկարողացավ վճռական հարված հասցնել հեռուստաբանավեճերում, որտեղ անհրաժեշտ էր առավելություն ունենալ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
40%-ով հաղթանակը երկրորդ փուլում «ահռելի հաղթանակ կլինի»: Այս մասին ասել է «Ազգային ճակատ»-ից նախագահի թեկնածու Մարին Լե Պենի զարմուհին: Նա հավելել է, որ այդպիսի արդյոնքը «իրենց ցույց կտա հատկապես լավ տեսանկյունից, որպեսզի ընդիմություն լինեն կամ հնարավոր է նույնիսկ մեծամասնություն ունենան Ազգային ժողովի հունիսի ընտրություններին»:
39-ամյա Էմանուել Մակրոնն առաջատար է 22%-ով՝ համաձայն «OpinionWay»-ի հարցման: