Լոնդոնի ահաբեկչության գործով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Բրիտանացի ոստիկանները Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է ահաբեկչություն պատրաստելու մեջ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «BBC News»-ին:
30-ամյա տղամարդն իրավապահ մարմինների աշխատակիցների «ձեռքում» է հայտնվել Ստամբուլից ժամանելուց անմիջապես հետո: Այդ գործի հետաքննության շրջանակում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելքում գտնվող շենքերից մեկում խուզարկություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդվում է, տղամարդը ոչ միայն անձնապես կարող էր մասնակցություն ունենալ հարձակման գործում, այլև հանցակիցներ պատրաստել:
Լոնդոնում ապրիլի 28-ին հակաահաբեկչական գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել էր 4 անձի՝ ահաբեկչություն նախատեսելու կասկածանքով: