Ուկրաինան ԱՄՆ-ից ավելի քան 400 միլիոն դոլար կստանա
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացվող օգնությունը կազմում է 410 միլիոն 456 հազար դոլար՝ համաձայն Միացյալ Նահանգների բյուջեի՝ մինչև սեպտեմբերի 30-ի նախագծի: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այդ միջոցներից Պենտագոնը կարող է ծախսել մինչև 150 միլիոն դոլար Կիևի ռազմական կարիքները հոգալու համար, այդ թվում՝ ուկրաինացի զինվորականների պատրաստության, տեխնիկայի, ինչպես նաև պաշտպանական բնույթի օդային զինուժի վրա:
Մինչ այդ ԱՄՆ-ում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Վաշինգտոնն Ուկրաինային առնվազն 560 միլիոն 465 հազար դոլար կտրամադրի:
ԱՄՆ-ի Կոնգրեսն աջակցել էր ֆինանսավորման աշխատանքների մասին օրենքը մինչև ֆինանսավորման ընթացիկ տարվա ավարտը, այն է՝ սեպտեմբերի 30-ը: Փաստաթղթին կողմ են եղել 79 սենատորներ, դեմ՝ 18: