Կիևում ծառի վրա հյուրանոց կբացեն
Կիևում մայիս ամսի կեսերից աշխատելու է «Սկվորեչնիկ» հանգստի գոտին՝ հյուրանոցով ու ծառերի վրա սրճարանով: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Սկվորեչնիկ»-ը գտնվում է Դնեպրի վրա Տրուխանովյան կղզում՝ Ուկրաինայի պատմական կենտրոնի դիմաց։ Տարածքում ծառերի վրա վեց տնակներ են կառուցելու։ Դրանցից մեկը դառնալու է հյուրանոց, մյուսները աշխատելու են որպես սրճարան։ Շինությունները ծառերին վնաս չեն տալու, դրանք կառուցելու են առանց մեխերի, հատուկ տեխնոլոգիայով։
13 քառ մետր մակերեսով տուն -հյուրանոցը հաշվարկված է երկու մարդու համար։ Ներսում կա անհրաժեշտ ամբողջ կահույքը։ Վերև կարելի է բարձրանալ աստիճաններով։ Գիշերակացի արժեքը մեկ անձի համար 1․5 հազար գրիվեն է ։
«Սկվորեչնիկ»-ի տարածքում կա նաև ճամբարելու վայր, որը հաշվարկված է 20 տեղերի համար, զուգարանով և լոգարանով: Այնտեղ մեկ գիշերվա արժեքը կլինի 100 գրիվեն: Առաջին նման սեզոնային հանգստի գոտին բացվել է 2015թ: