Քրիստոֆեր Նոլանը կարող է դառնալ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմի ռեժիսորը
Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի ռեժիսոր Սեմ Մենդեսին «Բոնդի» հաջորդ մասը նկարահանելիս, սակայն որոշ լուրերի համաձայն` դա կարող է լինել Քրիստոֆեր Նոլանը: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Բոնդ 25»-ն ընդգրկված է ստուդիայի առաջիկա նախագծերի շարքում` հուշելով, որ Նոլանը կարող է ներգրավված լինել նախագծի իրականացման գործում:
007 գործակալի մասին ֆիլմաշարի նոր մասի նկարահանման շուրջ առաջին քայլերն արվել են դեռևս 2015-ին` հաջորդելով Դենիել Քրեյգի մասնակցությամբ «Սպեկտր» ֆիլմի թողարկմանը: