Օբաման հանդես է եկել ի պաշտպանություն Մակրոնի
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Էմմանուել Մակրոնի օգտին: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Օբամայի կոչով տեսագրությունը համացանցում տեղարդել է ինքը` Մակրոնը:
«Քանի որ ես ինքս արդեն չեմ ընտրվի, ես չեմ ծրագրում զբաղվել ընտրություններով, սակայան այս քվեարկությունը շատ կարևոր է Ֆրանսիայի և արժեքների համար, որոնք այդքան կարևոր են մեզ համար»,- հայտարարել է Օբաման:
Նա նշել է, որ աջակցում է Մակրոնին, քանի որ նա «մարդկանց հույս է ներշնչում, այլ ոչ թե վապ»: