Թուրքիան բաց կթողնի առաջին միջուկային ռեակտորը 2023 թ.
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նահատ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջին ատոմային «Ակկույու» ռեակտորի կառուցման գործընթացը ավարտական փուլում է: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «TACC»-ին:
«Մենք Ռուսաստանի հետ մշակել ենք ճանապարհային քարտեզ, «Ակկույու» պրոյեկտը հաջողությամբ իրականացվում է: Այժմ կառուցման գործընթացում մենք անցել ենք ավարտական փուլին»,- հայտարարել է Զեյբեկչին:
Նա նաև նշել է, ատոմակայանը կգործարկվի 2023թ: